Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԱԿՈՏ» ԲԱՌՆ ԻՆՉ ԱՐԺԻ

Հունիս 24,2011 00:00

«Երկիր» օրաթերթը եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը մտադիր են բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։
Հիշեցնենք, որ Տ. Արզաքանցյանը դատի էր տվել «Երկիր» օրաթերթին՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար, պահանջելով 3 մլն 568 հազար դրամ փոխհատուցում։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռուբեն Ափինյան) հունիսի 8-ին վճռեց օրաթերթին պարտավորեցնել պատգամավորին վճարել 280 հազար դրամ. 200 հազարը՝ անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող «լակոտ» բառի, 80 հազարը՝ փաստաբանական ծախսերի համար։
Ըստ նախնական տեղեկության, վերաքննիչ բողոքում կվիճարկվի վճռի՝ «լակոտ» արտահայտության համար 200 000 դրամ տուգանք նշանակելու մասը: Իսկ պատգամավորը պահանջելու է ամբողջությամբ բեկանել վճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել