Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի պատասխան

Հունիս 24,2011 00:00

Ձեր թերթի (06.14.2011թ.) համարում «Կոմսոմոլը մեղք չունի» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ներկայացնում ենք հետեւյալ պարզաբանումը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության դեսպանություններում եւ հյուպատոսություններում իրականացված վերահսկողության արդյունքում կազմված հաշվետվությունները իրենց մեջ պարունակում են «հույժ գաղտնի» տեղեկատվություն, որոնք հրապարակման ենթակա չեն: Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովում` օրենքով սահմանված կարգով: Տեղեկացնում ենք, որ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կատարված ստուգումների արդյունքում Վերահսկիչ պալատը չի արձանագրել դեպք, երբ «Դեսպանության աշխատակազմի աշխատավարձերի ցուցակում հայտնաբերվի անուն-ազգանուն, որն ամիսներ չի աշխատել դեսպանությունում, սակայն նրա փոխարեն ստորագրել են եւ ստացել մշտապես աշխատավարձ»: Ուստի հոդվածի այդ պարբերությունը չի համապատասխանում իրականությանը: Իրականությանը չի համապատասխանում նաեւ հոդվածի վերջում այն տեղեկությունը, որ «Գ. Հովհաննիսյանը չի աշխատում դեսպանատանը, երբ նրա անունով գումարներ են հափշտակվել»: Գերմանիայում ՀՀ դեսպանատանը Գ. Հովհաննիսյանը աշխատել է 2002 թվականի ապրիլից մինչեւ 2010 թվականի մայիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել