Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԻԼԱՆԸ» ՄՆԱՑ ԱՐԳԵԼՈՑ

Հունիս 24,2011 00:00

Երեկ ՀՀ կառավարությունը հօգուտ բնության մի որոշում է կայացրել, ըստ որի՝ արգելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր կառուցել: Նշենք, որ ի տարբերություն արգելոցի, արգելավայրում թույլատրվում է որոշակի տնտեսական գործունեություն ծավալել:
Այս որոշմանը միացյալ ուժերով հասել են մեր երկրում գործող մի շարք բնապահպանական կազմակերպություններ, որոնք ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրին, երբ արգելավայրում սկսվեց ռեստորանաշինություն:
«Գիլան» արգելավայրը 3 տարի առաջ վարձակալությամբ հատկացվել էր «Հովազաձոր» ՍՊԸ-ին, որն էլ տարածքում շինարարական աշխատանքներ էր սկսել:
NEWS.am-ի հետ զրույցում «Էկոլուրի» նախագահ Ինգա Զառաֆյանը՝ ողջունելով կառավարության որոշումը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որոշման մեջ անորոշ է մնացել անավարտ շենքի ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել