Չինաստանը 88 շտապօգնության մեքենա է հատկացրել մեր երկրին՝ այդ համակարգը բարելավելու նպատակով: Երեկ ՀՀ նախագահը այցելել է եւ շրջել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապօգնության մեքենաների կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ:
Նշենք, որ շտապօգնության մեքենաների մեծ մասը անմխիթար վիճակում է, դրանք չունեն հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտ սարքավորումներ եւ սակավաթիվ են: