«U.S. Sex Census» պահպանակների արտադրության ընկերությունը հարցում է անցկացրել` պարզելու, թե ամերիկացիները որտեղ են սիրում սեքսով զբաղվել: Հետազոտության համաձայն, որին մասնակցել է 3 հազար մարդ՝ 2 հարյուր քաղաքից, առաջին տեղն է զբաղեցրել ավտոմեքենան, որին նախապատվություն է տվել հարցվածների 48 տոկոսը: Օտար անկողինը հայտնվել է սեքս անելու համար երկրորդ հորիզոնականում` 33 տոկոսով: Հարցվածների 27 տոկոսը խոստովանել է, որ սեքսի համար նախընտրում է անտառը, 23 տոկոսը` ծովափը, իսկ 22 տոկոսը` տաք ցնցուղի տակ:
Իսկ «U.S. Sex Census» ընկերության աշխատակիցների այն հարցին, թե որտե՞ղ եք ցանկանում սեքս անել, բայց դեռ չեք փորձել, տղամարդկանց 33 տոկոսը պատասխանել է` ինքնաթիռում: