Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ԵՆ ՈՒՂԵՂՈՒՄ «ՀԱՃՈՒՅՔԻ ՄԻՋՆՈՐԴԱՆՅՈՒԹԵՐԻ» ՇԱՏ ԱՐՏԱԴՐՄԱՆԸ

Հունիս 23,2011 00:00

\"\"Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ չափից ավելի սպորտով զբաղվելն առաջացնում է այնպիսի ֆիզիկական կախվածություն, ինչպես լինում է հերոինի օգտագործման ժամանակ: Կրծողների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ թմրամոլների մոտ առաջացող կասեցման համախտանիշն ի հայտ է գալիս նաեւ այն մկների մոտ, որոնք երկար ժամանակ վազում են անիվի մեջ:
Թմրամոլությանը առավել նման համախտանիշ հայտնաբերվել է «ատլետիկ անորեքսիայի» դեպքում, երբ չափից ավելի մարզումները դառնում են պահանջ, որն ուղեկցվում է ախորժակի կտրուկ նվազմամբ, ինչն էլ հագեցնում է ծանր, հաճախ մահացու հյուծվածության:
Մասաչուսեթս նահանգի Տաֆտսա համալսարանի հետազոտողները 44 արու եւ 40 էգ կրծողների դրել են այնպիսի պայմաններում, որտեղ նրանք կարող էին կամ վազել անիվի մեջ, կամ պահպանել պասիվություն: Մի քանի շաբաթ անց հետազոտվող կենդանիները բաժանվեցին երկու խմբի` «ակտիվ», որոնք ինտենսիվորեն զբաղվում էին վազքով, եւ «ոչ ակտիվ», որոնք նախընտրում էին հանգստանալ:
«Ատլետիկ անօրեքսիայի» նմանակում ստանալու համար կենդանիների ամեն խմբին բաժանեցին երկու մասի. մի խումբը ուտել կարող էր օրվա մեջ մի ժամ, իսկ մյուս խումբը` անսահմանափակ:
Որոշ ժամանակ անց 4 խմբի կենդանիներին էլ ներարկեցին նալտեկսոն`օփիոնային ընդունիչների հակապատկեր, որը «կոտրում» է առաջացնում այն թմրամոլների մոտ, ովքեր կախվածություն ունեն հերոինից, մորֆիից եւ նմանատիպ այլ նյութերից:
Ներարկված դեղամիջոցին ի պատասխան, «ակտիվ» կրծողների մոտ զարգացավ կասեցման համախտանիշ: Նրանք դողում էին, գալարվում եւ կրճտացնում ատամները: Առավել ընդգծված նախանշաններ ի հայտ եկան այն մկների մոտ, որոնք առավել շատ էին վազել՝ սակավ սննդի պայմաններում:
«Ոչ ակտիվ» կրծողների ռեակցիան այս ներարկված դեղամիջոցի նկատմամբ չնչին էր:
Հետազոտությունների ղեկավար Ռոբին Կանարեկայի կարծիքով՝ չափից ավելի կատարված վարժությունները հանգեցնում են ուղեղում «հաճույքի միջնորդանյութերի»` էնդորֆինների եւ դոֆամինների շատ արտադրմանը, ինչը համապատասխանում է թմրանյութ օգտագործելու ժամանակ տեղի ունեցող կենսաբանական փոփոխություններին:
Ըստ doctors.am-ի՝ գիտնականները հույս ունեն, որ ստացված արդյունքները կօգտագործվեն «հակառակ ուղղությամբ», այսինքն՝ թմրամոլներին հնարավոր կլինի բուժել ֆիզիկական վարժությունների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել