Լոլիտա Միլավսկայան երկրորդ անգամ ամուսնացավ իր հինգերորդ ամուսնու՝ մարզիկ Դմիտրի Իվանովի հետ. այս մասին գրում է dni.ru կայքը:
Օրերս դերասանուհին ամուսնու հետ մեկնել է Փարիզ: Սիրո քաղաքում ռոմանտիկ տրամադրությամբ լցված զույգը որոշեց դարձյալ հարսանյաց հանդես կազմակերպել: Զագսի փոխարեն նրանք մեկնեցին Լուվր, այնուհետեւ զբոսնեցին քաղաքի դիտարժան վայրերում, իսկ երեկոն ավելի հրաշալի եւ անմոռաց դարձրեց շքեղ ռեստորաններից մեկում հատուկ Լոլիտայի եւ Դմիտրիի համար նախատեսված գեղեցիկ մոմերով ռոմանտիկ ընթրիքը: Այստեղ նրանք դարձյալ փոխանակվեցին ամուսնական մատանիներով եւ հավերժական սեր խոստացան միմյանց:
«Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք: Ձեռք ձեռքի թափառում էինք փողոցներով, հիշարժան վայրերով: Իսկ սիրահարների կամրջի վրա շամպայն խմեցինք եւ խոստացանք միմյանց, որ անպայման էլի կգանք այստեղ»,- ասել է Իվանովը:
«Միայն Դիմայի հետ ես կարողացա հասկանալ, թե որն է իսկական սերը: Հիմա ես ինձ համարում եմ սիրված ու շատ երջանիկ կին»,- հայտնել է Լոլիտան:
Նշենք, որ Լոլիտան Դմիտրիի հետ պաշտոնապես ամուսնացել է սույն թվականի մարտի 20-ին: Նրանց հարսանյաց հանդեսի հյուրերի թիվը հարյուրի էր հասնում: