Օրերս Մոսկվայում կայացել է «FHM» տղամարդկանց ամսագրի ռուսաստանյան տարբերակի «2011-ի Մոլորակի 100 ամենասեքսուալ կանանց» միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
«Ամենասեքսուալ կին» մրցանակի են արժանացել երգչուհիներ Սատի Կազանովան, Նյուշան, Վիկտորիա Դայնեկոն եւ հեռուստահաղորդավար Լերա Կուդրյավցեւան: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել նաեւ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան: Նա հանկարծակիի է եկել այն փաստից, որ ինքը մրցանակի չի արժանանա: Մի քանի անգամ ցուցակում կարդալով մրցանակի արժանացածների անունները՝ նա հիստերիկ ծիծաղել է:
Վոլոչկովան խոստովանել է, որ ինքը թքած ունի վարկանիշի վրա: Նա ասել է, թե ամենակարեւորն այն է, որ տղամարդիկ իրեն գեղեցիկ եւ սեքսուալ են համարում: Մրցանակաբաշխության ավարտին Վոլոչկովան, այնուամենայնիվ, ստացել է ընթերցողների համակրանք մրցանակը: