Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի իր առաջին մրցակցի՝ Չեխիայի «Վիկտորիայի» հետ նրա դաշտում հուլիսի 12-ին կայանալիք առաջին հանդիպմանը:
Ակումբի վերջին մարզման ժամանակ երկկողմանի խաղում «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի առանցքային հարձակվող Էդգար Մանուչարյանը ձախ ոտքին հարցած է ստացել եւ վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները, ըստ «Armsport.am»-ի, ֆուտբոլիստին հետազոտելուց հետո վստահեցրել են, որ Մանուչարյանը կոտրվածք չունի: Իսկ թե որքա՞ն ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար՝ վերջնականապես պարզ կդառնա մոտ օրերս: Ակումբի եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Մանուչարյանի ապաքինումը երկար չի տեւի, եւ ֆուտբոլիստը կարճ ժամանակում շարք կվերադառնա: Նույն աղբյուրը նշում է նաեւ, թե Մինասյանը, թեեւ ապագա մրցակցին առայժմ այնքան էլ լավ չի ճանաչում, վստահեցրել է, որ ինքն ու իր թիմը Չեխիայի չեմպիոնի հետ խաղերում անելու են ամեն բան՝ դրական արդյունքի հասնելու համար: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ թիմի առաջատար խաղացողները հեռացել են, մարզիչը պատասխանել է. «Մենք միայն ուրախ ենք դրա համար: Մենք կարեւոր գործ ենք անում եւ դա առաջին հերթին կանդրադառնա հավաքականի մրցելույթների վրա