Օրերս ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացրել էր, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ հանդես է գալու չորս հավաքականների մասնակցությամբ ընկերական միջազգային մրցաշարի: Մեր տղաների մրցակիցներն են Ռումինիայի, Հյուսիսային Իռլանդիայի եւ Բուլղարիայի իրենց հասակակիցները:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի թիմն անհաջող է մեկնարկել մրցաշարում՝ 0:4 խոշոր հաշվով պարտվելով ռումինացիներին: