Վորոնեժում ավարտվեց շախմատի աշխարհի չորրորդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը, որին մասնակցող 84 շախմատիստների մեջ կային ինչպես Հայաստանը ներկայացնողներ, այնպես էլ՝ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցներ:
Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Զավեն Անդրիասյանը՝ 6,0 միավորով եզրափակելով լավագույն տասնյակը: Մյուս հայ շախմատիստները զբաղեցրին հետեւյալ հորիզոնականները (Հայաստանը ներկայացնողների անվան դիմաց երկիրը չենք նշում):
12. Գեւորգ Հարությունյան 6,0
16. Արթուր Գաբրիելյան (Ռուսաստան) 5,5
19. Լիլիթ Գալոյան 5,5
33. Գեւորգ Հայրապետյան (Ռուսաստան) 5,0
58. Եվգենիա Դոլուխանովա (Ուկրաինա) 3,5
62. Նելլի Աղինյան 3,5
72. Էդուարդ Բարսամյան (Ռուսաստան) 3,0