Հունգարիայում ընթացող Դյորդ Մարքսի հուշամրցաշարում առաջին շրջանն ավարտվեց: Կանանց պայքարում հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը երկրորդ փուլ անցավ երկրորդ տեղով՝ 3,0 միավոր: Նա ընդամենը կես քայլ է ետ մնում ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայից: Մյուս չորս շախմատիստուհիները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. Աննա Ռուդոլֆ եւ Աննա Շարեւիչ՝ 2,5-ական, Իլդիկո Մադլ՝ 2,0, Էսթեր Դուդաշ՝ 1,5: