Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկիշխանություն հաստատվեց

Հունիս 23,2011 00:00

Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի ավանդական միջազգային հուշամրցաշարը, որն անցկացվում է չորրորդ անգամ: Վեցերորդ տուրում միանձնյա առաջատարը՝ Կոնստանտին Շանավան՝ Վրաստանից, սպիտակներով ոչ-ոքի արեց գրոսմայստեր Հրայր Սիմոնյանի հետ, իսկ ահա նրան կես միավոր զիջող մեր հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը կարեւոր միավոր վաստակեց Աշոտ Նադանյանից եւ վաստակած միավորների պաշարով (5,0) հավասարվելով Շանավային՝ նրա հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Երկու առաջատարներից կես միավոր պակաս ունեն միանգամից հինգ շախմատիստներ: Նրանց մեջ են հայաստանցի գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հրայր Սիմոնյանը:
Երեկ՝ յոթերորդ տուրում, Քոթանջյանը սեւերով խաղում էր Շանավայի հետ: Հետաքրքրություն էին ներկայացնում նաեւ Միխայիլ Ուլիբին-Մաքսիմ Տուրով, Դանիիլ Դուբով-Ռոբերտ Հովհաննիսյան եւ Հրայր Սիմոնյան-Էլշան Մորադիաբադի (Իրան) դիմակայությունները, որոնց արդյունքը կարող էր էական վերադասավորումներ մտցնել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել