Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՄԵԴԱԼ

Հունիս 23,2011 00:00

\"\"Թուրքիայում ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց 39-րդ առաջնությունում նախնական մենամարտերն ավարտվեցին:
Վերջին օրը պայքարում մնացած հայաստանցի երեք բռնցքամարտիկներից քառորդ եզրափակչի արգելքը հաղթահարեց միայն 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը: Նա միավորների 22:15 առավելությամբ պայքարից դուրս թողեց Անգլիայի ներկայացուցիչ Մարտին Ուորդին ու մտնելով կիսաեզրափակիչ՝ իր եւ Հայաստանի ազգային հավաքականի հաշվարկին բերեց միակ մեդալը, այն էլ առնվազն բրոնզե: Վլադիմիրն Անկարայում հաղթել է դանիացի Ռաշիդ Կասեմին, այնուհետեւ՝ Մարտին Ուորդին ու այսօր «Ankara Arena Spor Salonu»-ում ուժերն է չափելու տանտերերից Ֆատիխ Կելեսի հետ: Հաղթողը վաղը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Ինչ վերաբերում է մեր մյուս երկու բռնցքամարտիկներին, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը 10:13 հաշվով զիջեց Թոմաս Ստալկերին (Անգլիա), իսկ Արթուր Խաչատրյանը (75 կգ)՝ Վրաստանի պատվիրակ Ջաբա Կոխիտաշվիլուն՝ 14:17:
»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել