Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼ՝ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ

Հունիս 23,2011 00:00

\"\"Երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջեւ ավանդույթ դարձած համագործակցության արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) հավաքածուն հարստացել է արժեքավոր նոր նյութերով ու թանգարանային արժեքներով:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անմիջական աջակցությամբ, վերջին վեց ամսվա ընթացքում ձեռք են բերվել թանգարանային եզակի միավորներ: Մասնավորապես՝ Արեւմտյան Հայաստանի պատկերներով եւ հայկական թեմաներով հնատիպ բացիկների հավաքածու, հազվագյուտ աղբյուրագիտական նշանակության գրականություն, պատմական վավերագրեր: Նմուշների զգալի մասը հնարավոր է եղել հայթայթել Լոս Անջելեսում բնակվող ամերիկահայ հայր եւ որդի Օհաննես եւ Հրաչ Հանեսյանների օժանդակությամբ: «Շիրակ» տպագրատան սեփականատեր Հանեսյան ընտանիքը տարիներ շարունակ հավաքել է Ցեղասպանության փաստը վավերագրող արժեքավոր նյութեր, որոնք այսօր հասանելի են հանրությանը: Վերոնշյալ թանգարանային արժեքների ձեռքբերումը խիստ կարեւոր է թանգարանային արխիվն առավել հարստացնելու եւ նոր ցուցադրություններ կազմակերպելու համար: Ռալֆ Յիրիկյանի անվանական հավաքածուի նյութերն արդեն ներառվել են «Հայոց ցեղասպանությունը եւ սկանդինավյան արձագանքը» թեմայով ժամանակավոր ցուցադրության մեջ:
Միջոցառման ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին հանձնեց Թանգարան-ինստիտուտին աջակցություն ցուցաբերած բարերարներին տրվող ոսկե մեդալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել