Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՇՈՒՂՆԵՐ՝ ՍՊԻՏԱԿՈՒՄ

Հունիս 23,2011 00:00

Ջիվանու անվան աշուղական դպրոցը վերջերս մասնաճյուղ բացեց Սպիտակում: Մի քանի օր առաջ Սպիտակում տեղի ունեցավ տեղի մասնաճյուղի երեխաների անդրանիկ համերգը՝ «Հայ աշուղներ»  ժողգործիքների անսամբլի հետ համատեղ: Համերգն իրենց ներկայությամբ պատվել էին «Սայաթ-Նովա»  մշակութային միության նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ջիվանու  անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանը եւ մերօրյա աշուղներ: Երեխաների կատարումները ղեկավարում էր Սահականուշ Արղամանյանը, ով եւս աշուղ է, երգերի կատարող: Աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղը գործում է ծնողների օգնության շնորհիվ եւ կարիք ունի հովանավորների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել