Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ, ԼԱՎ ԻՄԱՑԵՔ»

Հունիս 23,2011 00:00

Նոյեմբերյանի պետական քոլեջում հիմնական եւ միջնակարգ կրթության հենքի վրա այսօր 154 սովորող յուրացնում է 6 մասնագիտություն: Կրթօջախը շենքային սուղ պայմաններ ունի: Դասերն ընթանում են ավտոմեքենաների նախկին «գարաժներում», քիչ թե շատ հարմարեցված պայմաններում: Հարմարեցված լսարանները ցեմենտե հատակ ունեն: Քոլեջի կառավարման խորհուրդը դիմել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ Նոյեմբերյանի լուծարված պոլիկլինիկայի շենքը քոլեջին տրամադրելու խնդրանքով: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է պատասխանել նամակին. պարզվում է՝ թափուր շենքը պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում է եւ առաջիկայում այն զբաղեցնելու են Նոյեմբերյանի տարածաշրջանը սպասարկող սոցիալական տարբեր ծառայություններ: Մարզպետը առաջարկել է քոլեջի տարածքում նոր մասնաշենք կառուցել, բայց պարզ չէ, թե ինչ միջոցներով: Վերջերս քոլեջի դասատու Սիրանույշ Հախվերդյանն այցելել է Վրաստան՝ Կախեթի: Այստեղ փոքր մի գյուղում գործող քոլեջում վրաց երիտասարդները սովորում են ազգային խոհարարություն, գինեգործություն եւ այլն: Գյուղական միջավայրին «մերված» այդ քոլեջ է այցելել նաեւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին: Սիրանույշը տպավորված է վրացական փորձից:
Նոյեմբերյանի քոլեջը պետբյուջեից ստանում է անհրաժեշտ գումարի միայն 30 տոկոսը, մնացածը կրթական հաստատությունն է հայթայթում: Իսկ Վրաստանում պետբյուջեից քոլեջներին ֆինանսավորումը 75 տոկոս է:
Փոխարենը՝ մեր պաշտոնյաները հաստատ վրացիներից շատ են խոսում արհեստագործական կրթության, որակյալ բանվորական կադրերի պատրաստման կարեւորության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել