Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆ ՓՈՐՁԵԼ Է ՍՊԱՆԵԼ

Հունիս 23,2011 00:00

ՀՀ ոստիկանության ՏՎ-ից երեկ հայտնեցին, որ հունիսի 21-ին, ժամը 07.55-ին, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել. Ղազարավան գյուղ տանող ճանապարհին մարմնական վնասվածք ստացած տաքսու վարորդ կա: Քիչ անց 2-րդ ահազանգը ստացվել է Աշտարակի բժշկական կենտրոնից. պարանոցի կտրած վերքերով եւ արնահոսությամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել տաքսի ծառայության վարորդ՝ 43-ամյա Արմեն Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը պատմեց, որ առավոտյան ժամը 06.30-ի սահմաններում Երեւանի թիվ 137 դպրոցի մոտից իրեն ամրակցված «Ռենո-Լոգան» մակնիշի ավտոմեքենան է նստել այլազգի մի երիտասարդ եւ պատվիրել իրեն տեղափոխել Աշտարակի ուղղությամբ: Ճանապարհին` Ղազարավան գյուղ չհասած, ուղեւորը սուր կտրող գործիքով երկու անգամ հարվածել է վարորդի պարանոցին եւ դիմել փախուստի: Նույն օրը, ժամը 11.30-ին, Ղազարավան գյուղի վարչական տարածքից ոստիկանները հայտնաբերել եւ սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի՝ 30-ամյա Մուհամեդ Ա.-ին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել