3,5 տարվա ազատազրկումից հետո երեկ «Առավոտ» էր այցելել Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում 1 տարվա ժամանակավոր կարգավիճակ ստանալու համար պատրաստել է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն դիմելու համար: Ի դեպ, Ս. Հացպանյանն արդեն եղել է Օվիրում եւ բավական լավատեսորեն էր տրամադրված իր կացության հետ կապված:
Հացպանյանի առողջական վիճակը զգացնել է տալիս, ազատազրկման վայրում նա ձեռք է բերել որովայնի ցավեր ու այդ կապակցությամբ հետազոտվելու է բուժկենտրոններից մեկում: