ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի գնահատման եւ կառավարման ավագ հարկային տեսուչ Արշակ Արիստակեսի Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել:
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2011թ. մայիսի 13-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հարբած վիճակում վարելով «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 19 SU 444 պետհամարանիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Արարատ Ջանոյանին, ով տեղում մահացել է, իսկ ինքը, թողնելով պատահարի վայրը, դիմել է փախուստի:
Երեկ Արշակ Մաթեւոսյանի նկատմանբ խափանման միջոց կիրառվեց կալանավորումը: