Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԵԼ

Հունիս 23,2011 00:00

ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ՝ կապված երեկ «www.1in.am» ինտերնետային կայքում եւ «Ժամանակ» օրաթերթում օրեր առաջ ոստիկանության ծառայողների կողմից Արման Ենգիբարյանի նկատմամբ հրազեն կիրառելու եւ վնասազերծելու դեպքի հետ: «Հրապարակումներում տարակուսանք  է հայտնվել, թե ինչպես եղավ, որ Ա. Ենգիբարյանը 4 ամիս շարունակ գտնվելով հետախուզման մեջ՝ ապրիլի 7-ին որպես խոհարար մասնակցել է Հ2 հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված մի հաղորդման, ելույթ ունեցել, սակայն ոչ ոք նրան չի ճանաչել» լուրի հետ կապված ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արման Ենգիբարյանը հետախուզման մեջ չի եղել: «Ապրիլ-հունիս ամիսներին մայրաքաղաքի տարբեր համայնքներում արձանագրվել էին մի շարք ավազակային հարձակումներ, եւ բոլոր դեպքերում էլ բնակարաններ  մուտք գործած անձը ներկայացել էր որպես ջրմուղի աշխատակից: Ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող անձին ճանաչելու համար տուժողների խոսքերով կազմվել էր կասկածյալի սուբյեկտիվ դիմանկարը, ըստ որի՝ ոստիկանների կողմից որոնվում էր ոչ թե կոնկրետ Արման Ենգիբարյանը, այլ սուբյեկտիվ դիմանկարում պատկերված անձը, որը ներկայանում էր որպես ջրմուղի աշխատակից»,- նշում է պաշտոնական աղբյուրը:
Ինչ վերաբերում է հունիսի 14-ին ստացված նոր ահազանգին, ըստ որի՝ անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել էր մտնել Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկը, ասվում է. «Ոստիկանները կասկածելով, որ հնարավոր է՝ այդ դեպքը նույն շարքից է, անմիջապես մեկնեցին ահազանգի հետքերով: Հետապնդելով ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվողին՝ մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ նա չէր ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին եւ մարդաշատ վայրում զենք էր կիրառել: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո ստիպված էին վնասազերծել իրենց ուղղությամբ կրակողին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել