Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ՇՆՈՐՀԻՎ ՍԵՐԺԸ ԴԵՄՈԿՐԱՏ ՆԱԽԱԳԱՀ Է

Հունիս 23,2011 00:00

\"\"

«ՀԱԿ-ը մեծ ֆոռա տվեց Սերժ Սարգսյանին: Ս. Սարգսյանն այսօր Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ՝ ի տարբերություն Ալիեւի։ Ս. Սարգսյանը 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում, եւ եթե մինչ այս նա կարող էր իր ձայնը մինչեւ 10 դեցիբել բարձրացնել, հիմա արդեն կարող է 20 դեցիբել բարձրացնել։ Եվ դա ՀԱԿ-ի եւ, իհարկե, նաեւ իր շնորհիվ: ՀԱԿ-ը մեծ բան է տվել Ս. Սարգսյանին՝ իր վարկանիշի հաշվին: ՀԱԿ-ը նրա հետ փաստորեն երկխոսության մեջ մտավ, չնայած՝ մենք երեխա՞ ենք, չե՞նք հասկանում, որ «Մարտի 1»-ի համար Ս. Սարգսյանն էլ է պատասխան տալիս։ Չե՞նք հասկանում՝ այս թալանը ոնց է տեղի ունեցել, ով առաջինը էս օլիգարխներին ստեղծեց»,- երեկ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ընդդիմադիր գործիչ Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, թե Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, մի բան չունի. «չունի ընդդիմության կողմից տրված մարդասպանի կլիչկա: Ու եթե Կազանում մի փաստաթուղթ տան, որը անընդունելի է, առաջին անգամ է, որ Ս. Սարգսյանը կարող է ասել՝ մեր ժողովրդի համար սա անընդունելի է։ Եթե առանց այս երկխոսության ասեր՝ մեր ժողովրդի համար անընդունելի է, կասեին՝ քո ժողովուրդը 200 հազարով կանգնած է Մատենադարանի մոտ կամ Ազատության հրապարակում»: Ի դեպ, Հ. Բագրատյանը նաեւ հայտարարեց, թե ՀԱԿ-ում երկխոսության հարցի շուրջ տարաձայնություններ կան:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել