Հոլիվուդյան հայտնի ու սիրված դերասան Ռասսել Քրոուն կխաղա Ջոր-Էլ Սուպերմենի կենսաբանական հոր դերը: Ֆիլմի օրիգինալ տարբերակում, որը 1978 թվին նկարահանել է Ռիչարդ Դոները, Ջոր-Էլի կերպարը մարմնավորել է Մարլոն Բրանդոն: «Պողպատե մարդը» անունը կրող նոր կինոնկարի սյուժեն առայժմ գաղտնի է պահվում: Չնայած դրան, վերջերս ինտերնետում հայտնվեցին որոշ կցկտուր տվյալներ ֆիլմի սյուժեից: Համաձայն ինֆորմացիայի այդ աղբյուրի՝ Կլարկ Քենտը ուղեւորվում է Աֆրիկա՝ տեղեկատվություն հավաքելու, որտեղ ստիպված է լինում անցնել որոշ կարեւոր իրադարձությունների միջով: Սուպերմենը նաեւ պարտավորվում է մեկնել իր հայրենի քաղաք՝ Սլոլվիլ: Այստեղ նրա գլխավոր ախոյանն է դառնում գեներալ Զոդը, որը նույնպես Սուպերմենի հարազատ մոլորակ Կրիպտոնից է: «Պողպատե մարդու» ռեժիսորը Զակ Սնայդերն է, ով հայտնի է իր «300 սպարտացիները», «Պահապանները» եւ այլ ֆիլմերով: Սնայդերի ֆիլմում Սուպերմեն կխաղա Հենրի Կեվիլը, իսկ նրա երկրային ծնողների դերում հանդես կգան Դայան Լեյնը եւ Քեւին Քոստները: Գեներալ Զոդի կերպարում Մայքլ Շենոնն է, իսկ Սուպերմենի ընկերուհին Էմմի Ադամսն է: Theplace.ru-ն նշում է՝ այս պահին Ռասսել Քրոուն աշխատում է «77» դրամատիկ ֆիլմերի վրա: Նա ոչ միայն այս ֆիլմի գլխավոր հերոսն է, այլ նաեւ ռեժիսորը: Կինոնկարի իրադարձությունները կատարվում են Լոս Անջելեսում, անցած դարի 70-ական թվականներին: