Բրիտանացի նուդիստները, հավաքվելով լողափին, կազմակերպել են մերկ լողալու զանգվածային ակցիա: Այսկերպ նրանք փորձել են մտնել Գինեսի ռեկորդների գրքի մեջ: 400 բրիտանացի առանց լողազգեստի մտել է ծովը: Գինեսի գրքում գրանցվելու համար նրանք մինչեւ գոտկատեղը մտել են ջուրը եւ այդ դիրքով կանգնել 10 րոպե: Մասնակցելով ակցիային, փորձել են իրենց մերկ մարմիններով ուշադրություն գրավել քաղցկեղով հիվանդ մարդկանց ապաքինման վրա: