Մոսկովյան «Royal Bar» զբոսանավ-ակումբի վրա Մաքսիմ Գալկինը նշել է իր հոբելյանական տարեդարձը՝ 35-ամյակը: Միջոցառումը լրագրողներից ու պապարացցիներից հեռու պահելու համար կազմակերպիչները վարձել էին ավելի քան 200 անվտանգության աշխատակից: Հեռուստահաղորդավարին շնորհավորելու էին եկել միայն ամենահարազատ մարդիկ: Dni.ru-ի փոխանցմամբ՝ Գալկինի համար ամենակարեւոր նվերը սիրելի կնոջ՝ Ալլա Պուգաչովայի կենացն էր՝ բացահայտ խոստովանությամբ: «Մաքսիմ, դու իմ ամենամեծ սերն ես»,- ի լուր բոլորի՝ հայտարարեց պրիմադոննան:
Նիկոլայ Բասկովը, իրեն չկորցնելով, այդ պահին բղավեց՝ «գորկա», եւ Ալլայի ու Մաքսիմի կրքոտ համբույրը այնքան երկար ձգվեց, որ հյուրերին թվաց, թե նրանք հարսանիքի փորձ են անում: Չնայած դրան՝ զույգը բազմիցս ասել է, որ զագս գնալ չի պատրաստվում, քանզի առանց դրա էլ իրենք իրենց շատ լավ են զգում:
Նշվում է, որ հյուրերի թվում էին Գալկինի եղբայրը՝ կնոջ հետ, Գրիգորի Լեպսը, Վալենտին Յուդաշկինը, Իգոր Կրուտոյը, Եվգենի Պետրոսյանը՝ Ելենա Ստեպանենկոյի հետ, Յանա Ռուդկովսկայան եւ էլի շատ ուրիշներ: Այնքան շատ էին Գալկինի նվերները, որ հազիվ կարողացան տեղավորել 2 «Լիմուզինում»:
Ֆիլիպ Կիրկորովը, Քրիստինա Օրբակայտեն եւ Դիմա Բիլանը, համերգային շրջագայության պատճառով, ներկա չգտնվեցին երեկույթին, բայց հոբելյարին շնորհավորեցին հեռախոսով:
Իսկ ինչ վերաբերում է Գալկինի ստացած նվերներին, ապա Բասկովը ադամանդե քարերով ճարմանդ է նվիրել, իսկ Յանա Ռուդովսկայան ասաց. «Չեմ ուզում իմ նվերի մասին խոսել, միայն կասեմ, որ դա շատ անձնական է: Այդ ինքնատիպ իրը կապ ունի հռչակավոր Ջոն Լենոնի հետ»: