Լեդի Գագա, Ջասթին Բիբեր, Սելենա Գոմես եւ այլ ամերիկյան աստղեր օրերս հավաքվել էին Տորոնտոյում՝ «MuchMusic Video Awards» փառատոնին մասնակցելու համար:
Ավանդական կարմիր գորգի վրայով անցնելուց հետո՝ հյուրերը բարձրակարգ շոու ցուցադրեցին բեմի վրա: Լեդի Գագան հայտնվեց իր հերթական արտառոց հագուստով, Սելենա Գոմեսը մի հուզիչ երգ կատարեց, իսկ կանադացի Ավրիլ Լավինը երգեց ռոքային ստեղծագործություն:
Փառատոնի ժամանակ մրցանակներ ստացան Ջասթին Բիբերը եւ Աշերան՝ իրենց համատեղ «Somebody to love» տեսահոլովակի համար, իսկ Լեդի Գագան իր 2 տեսահոլովակների՝ «Born this way» եւ «Judas» համար տուն տարավ «լավագույն միջազգային վիդեոյի համար» նախատեսված արձանիկը: