Երեկ Վորոնեժում ավարտվեց շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի շախմատիստները, այնպես էլ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցներ: Եզրափակիչ՝ իններորդ տուրից առաջ մեր հանրապետությունից Գեւորգ Հարությունյանը 6,0 միավորով ընթանում էր առաջատարների հնգյակում: Հայ մյուս շախմատիստները զբաղեցնում էին հետեւյալ հորիզոնականները:
11. Արթուր Գաբրիելյան (Ռուսաստան) 5,5
12. Զավեն Անդրիասյան (Հայաստան) 5,5
26. Լիլիթ Գալոյան (Հայաստան) 4,5
36. Գեւորգ Հայրապետյան (Ռուսաստան) 4,5
53. Նելլի Աղինյան (Հայաստան) 3,5
55. Եվգենիա Դոլուխանովա (Ուկրաինա) 3,5
64. Էդուարդ Բարսամյան (Ռուսաստան) 3,0
Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ