Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարում, որ ընթանում է Ջերմուկ առողջարանային քաղաքում, հինգ տուրից հետո 4,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան: Միանգամից չորս շախմատիստներ, հայաստանցիներ Աշոտ Նադանյանը, Տիգրան Քոթանջյանը, Հրայր Սիմոնյանը, ինչպես նաեւ Միխայիլ Ուլիբինը (Ռուսաստան), 4,0-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը: Երեկ՝ վեցերորդ տուրում, Հրայր Սիմոնյանը սեւերով խաղում էր Շանավայի, իսկ Տիգրան Քոթանջյանը (սպիտակներով)՝ Աշոտ Նադանյանի հետ: