Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը երեկ ասել է, որ «Վրաց եկեղեցին ակնկալիքներ ունի հին հայկական եկեղեցիներից»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ասել է, թե հայկական եկեղեցիների հանդեպ Վրաստանում կատարվող գործողությունները պարզապես խնամքի բացակայություն չեն, այլ պատմամշակութային արժեքի աղճատում: «Հայկական եկեղեցիների վրացականացումը, հայերեն տառերը վրացերենով փոխարինելը դրա ապացույցն են»,- նշել է հոգեւորականը: