Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը շարունակում են երեքը

Հունիս 22,2011 00:00

\"\"Թուրքիայի մայրաքաղաքի «Ankara arena Spor Salonu» մարզապալատում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը: Մասնակիցներն արդեն հասել են քառորդ եզրափակիչ, իսկ առաջնության պաշտոնական կայքէջը դեռ անգործության է մատնված:
Նախորդ օրը Հայաստանի ազգային հավաքականը եւս մեկ կորուստ ունեցավ: Մեր 56 կգ քաշային Հովհաննես Բաչկովը միավորներով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Պոլյանսկուն ու դուրս մնաց պայքարից, որից հետո Հայաստանից ասպարեզում մնաց միայն երեք բռնցքամարտիկ: Վլադիմիր Սարուխանյանը միավորների պատկառելի առավելությամբ՝ 22:14, հաղթեց դանիացի Ռաշիդ Կասեմին, Հրաչյա Ջավախյանը (64 կգ քաշային կարգ) մրցավարների միաձայն որոշմամբ գերազանցեց բելառուսցի Յաուհենի Ռամաշկեւիչին՝ 14:11, իսկ ռինգի ռեֆերին, ի նշան մակեդոնացի Ֆաթում Ժուտայի նկատմամբ ունեցած առավելության (15:9), բարձրացրեց 75 կգ քաշային Արթուր Խաչատրյանի ձեռքը:
Երեկ մեր երեք բռնցքամարտիկներն էլ ռինգ էին մտնելու քառորդ եզրափակիչ փուլում: Վլադիմիր Սարուխանյանի մրցակիցը անգլիացի Մարտին Ուորդն էր, Հրաչյա Ջավախյանինը՝ նույնպես Անգլիան ներկայացնող Թոմաս Սթալկերը, իսկ Արթուր Խաչատրյանինը՝ Ջաբա Կոսիտաշվիլին (Վրաստան): Այս արգելքը հաղթահարող բռնցքամարտիկն իր համար ապահովելու էր առնվազն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել