Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:
Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր օրակարգին՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցում է Հայաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող մարզաձեւի՝ ֆուտբոլի տարածմանն ու զարգացմանը: Ժողովրդականությունն է այն գլխավոր գործոնը, որը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին մղում է աջակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Ինչպես անցյալում, այսուհետ նույնպես, ընկերությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել այն բոլոր միջոցառումներին ու ծրագրերին, որոնց նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող երկիր: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում՝ հանրապետությունում սպորտի մասսայականացմանն ու առողջ ապրելակերպի տարածմանը շարունակաբար ընդառաջելու հարցում: