Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ համատեղ զորավարժությունների նպատակով Վրաստան է ժամանել ամերիկյան ռազմածովային ուժերի մեկ ռազմանավ: Վրաստանում ամերիկյան դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, Բաթումի նավահանգիստ ժամանած «Մոնթերեյ» ռազմանավը, որը համալրված է բալիստիկ հրթիռի պաշտպանական համակարգով, եռօրյա վարժանքներ կանցկացնի ցամաքային ծառայության տեղի սպաների շրջանում: Այդ մասին փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն: Այդ առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նման քայլերը պաշտոնական Մոսկվան դիտարկում է որպես սպառնալիք իր անվտանգությանը: Վրաստանի փոխարտգործնախարարը, մինչդեռ, պնդում է, որ զորավարժությունները Ռուսաստանի հետ որեւէ կապ չունեն: