Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՐԵԼԻԱՅՈՒՄ ԱՎԻԱՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 44 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

Հունիս 22,2011 00:00

\"\"Առնվազն 44 մարդ զոհվել եւ ութը վիրավորվել է երեքշաբթի գիշերը, Պետրոզավոդսկի մոտ ուղեւորատար ինքնաթիռի վթարի ենթարկվելու արդյունքում: Reuters-ի փոխանցմամբ, «Ռուս-էյր» ավիաընկերությանը պատկանող «Տու-134» ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում վթարի պահին եղել է 52 ուղեւոր՝ ներառյալ անձնակազմի 9 անդամները: Ինքնաթիռի կործանման պատճառները, նախնական տվյալներով, եղանակային պայմաններն են եղել, ինչպես նաեւ օդանավակայանում լուսային համակարգի անջատումը: Մեկ այլ վարկածով էլ «Տու-134»-ը վնասել է օդանավակայանի լուսային համակարգը, եւ այն շարքից դուրս է եկել, ինչն էլ դարձել է ավիավթարի պատճառ:
Կարելիայում սգո օր է հայտարարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել