ԵԽԽՎ ամառային նստաշրջանին հրավիրվել է նաեւ Ադրբեջանում նախկին քաղբանտարկյալ, լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը (նկարում), բայց նա հրաժարվել է Ստրասբուրգում հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով turan գործակալությանը: Ֆաթուլաեւը չի հստակեցրել, թե որն է իր այդ որոշման պատճառը:
Սակայն կասկած չի հարուցում, որ հանդիպումից հրաժարվելու պատճառը Չավուշօղլուի դիրքորոշումն է, ով ակնհայտորեն աջակցում է Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությանը եւ աչք փակում Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա:
Հունիսի 21-ի առավոտյան Ֆաթուլաեւը Ստրասբուրգում կհանդիպի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգին, իսկ երեկոյան նրան կընդունի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: