Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՄ-ն խստացրեց Մինսկի դեմ պատժամիջոցները

Հունիս 22,2011 00:00

Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները Մինսկի դեմ նոր եւ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ «սեւ ցուցակում» ընդգրկելով նաեւ բելառուսական երեք ընկերությունների: Բացի այդ, հիշյալ ցուցակը համալրվել է երեք գործարարներով, որոնք Ալեքսանդր Լուկաշենկոյի շրջապատում գտնվողի համարում ունեն:
BBC-ի փոխանցմամբ, Լեհաստանի ԱԳ նախարար Ռադեկ Սիկորսկին Twitter-ի իր բլոգում գրել է. «Մենք արգելանք ենք սահմանել զենքի առեւտրի վրա եւ սառեցրել ենք Ալեքսանդր Լուկաշենկոյին ֆինանսավորող ընկերությունների ակտիվները: Նա (Լուկաշենկոն) ընտրության հնարավորություն ունի. կամ՝ ժողովրդավարություն, կամ՝ Հաագա (նկատի ունի Միջազգային քրեական դատարանը)»:
Դիվանագետների ասելով, ԵՄ-ի նոր պատժամիջոցները պատասխան էին Բելառուսում մարդու իրավունքների վիճակի վատթարացմանը: Ներկայումս ԵՄ-ն սառեցրել է Լուկաշենկոյին մոտ կանգնած ավելի քան 150 բելառուս պետպաշտոնյաների, այդ թվում՝ մի քանի դատավորների օտարերկրյա ակտիվները: Արգելվել է նաեւ այդ բոլոր մարդկանց մուտքը ԵՄ երկրներ: Դիվանագիտական աղբյուրների պնդմամբ, առաջին անգամ Բելառուսի դեմ պատժամիջոցները առնչվել են նաեւ բիզնեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել