Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի ղեկավարը մայիսի 31-ին ահազանգել է գյուղապետարան, որ գյուղում նկատվել է կովերի դաբաղ հիվանդություն, հունիսի 8-ին մարզպետը որոշել է Ճամբարակի տարածաշրջանը հայտարարել կանխարգելման գոտի՝ կարանտին: Տեղում եղել են ՀՀ գյուղնախարարության ներկայացուցիչները: Կարանտինը դեռ ուժի մեջ է:
Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ վարակված է եղել մոտ 1200 գլուխ անասուն, այսօր վարակը քիչ-քիչ նվազում է, անասունների շարժերը դադարեցված են: Բոլոր անասնաբուժական միջոցառումները իրականացվել են:
Պարոն Հովհաննիսյանը չի բացառում, որ վարակը Ադրբեջանից փոխանցված լինի, քանի որ «Վահանը կպած է Ադրբեջանին»: