ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նախորդ օրը շարունակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 9 տարվա ազատազրկման դատապարտված Մհեր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննությունը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մ. Բաղդասարյանը մեղադրվում է տուժող Շավարշ Ղարիբյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու… համար: Տուժողը դատարան չէր ներկայացել, եւ գործի քննությունն անցավ առանց նրա:
Ի դեպ, մյուս մեղադրյալի՝ որեւէ տեղ չաշխատող Եղյաննա Ավանեսովայի համար պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի նրա նկատամբ կիրառվի համաներում:
Մ. Բաղդասարյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց իր վերաքննիչ բողոքը, որով հիմնավորում էր իր պաշտպանյալի անմեղությունը: Դատական հաջորդ նիստը կշարունակվի հունիսի 29-ին: