ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ տարվա ամենասպասված ու հզորագույն հեռախոսը այսօրվանից կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Նոր սերնդի Samsung GALAXY S II-ը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով, իսկ Dual Core 1.2MHz հաճախականությամբ պրոցեսորի շնորհիվ այն ապահովում է նախկինում անհասանելի արագություն ու ֆունկցիոնալություն: Դիտման անգերազանցելի որակի համար սմարթֆոնը պարտական է նորագույն՝ 4.3” չափի Super AMOLED Plus էկրանին: Եվ վերջապես, ոճային դիզայնն ու գերբարակ իրանն ամբողջացնում են Samsung GALAXY S II-ի ֆուտուրիստական կերպարը: Սմարթֆոնն արժե 320000 դրամ, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում այն կարելի է ձեռք բերել ապառիկ: