Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄԱԴԸ ԲՈՂՈՔԵՑ «ԴԵՅՎԻԴԻՑ»

Հունիս 22,2011 00:00

\"\"

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչու է հայկական կողմը բոյկոտում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը. «Դեյվիդը (Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը – խմբ.) շատ խելացի է, եւ չեմ հասկանում՝ ինչ կլիներ, եթե նրանք մասնակցեին նիստերին»,- հայկական պատվիրակությանը համոզելու անկեղծ մղումով նկատեց Սամադ Սեիդովը: «Ա1+»-ի հարցին, թե հայկական կողմը մորատորիում է հայտարարել, պատրա՞ստ են արդյոք իրենք էլ միանալ մորատորիումին, Սեիդովը պատասխանեց. «Իսկ մենք որտե՞ղ քննարկենք այդ հարցը՝ միջանցքներո՞ւմ, նստաշրջանո՞ւմ, ամեն հանձնաժողով իր հարցն ունի, եւ ստեղծվել է ենթահանձնաժողով, կարող էինք նաեւ այդ հարցը քննարկել՝ նաեւ ցանկացած առաջարկություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել