Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ծխելիս նիհարում

Հունիս 21,2011 00:00

\"\"Science ամսագիրը գրում է, որ նիկոտինը ոչ միայն կախվածություն է առաջացնում, այլեւ օրգանիզմին կուշտ լինելու կեղծ ազդակներ է տալիս: Ուսումնասիրելով այս էֆեկտը՝ մասնագետները փորձելու են դեղամիջոցներ ստեղծել ավելորդ քաշի դեմ պայքարելու համար:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ծխողների մարմնի միջին քաշն ավելի ցածր է, քան չծխողներինը: Բացի այդ, նիկոտինն ազդում է մարդու նյարդային համակարգի այն հանգույցների վրա, որոնք պատասխանատու են սննդային վարքի համար: Այս փորձերը հաստատվել են մկների վրա իրականացված հետազոտությունների արդյունքում: Բժիշկները համեմատել են նիկոտինի եւ դրա համարժեք ցիտինի ազդեցությունը: Վերջին նյութը կախվածություն չի առաջացնում: Պարզվել է, որ երկուսն էլ զգալիորեն նվազեցնում են քաշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել