Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Հունիս 21,2011 00:00

\"\"Վեց գեղեցկուհիներ, վեց կոմեդիկ ֆիլմի դերասանուհիներ` Ջենա Ֆիշերը, Ջուլի Բոուենը, Էմմի Պոլերը, Քեյլի Կուոկոն, Տերի Հատչերը եւ Լեա Միշելը, որոշել են հավաքվել եւ խոսել իրենց աշխատանքի, կյանքի, երեխաների, անցած ու ներկա օրերի մասին:
«Երբ մենք որոշ ժամանակ ինչ-որ լուրջ գործով ենք զբաղվում, մտածում ենք՝ արագ վերջացնենք եւ զբաղվենք կատակերգությունով: Իսկ երբ կատակերգությունով ենք զբաղվում, ցանկություն է առաջանում դրամատիկ դերեր խաղալ»,- ասել է Լեա Միշելը:
Իսկ Քեյլի Կուոկոն ասել է. «Երբ ես փոքր էի, իմ ծնողներն ինձ ասում էին, որ ես, բացի դերասանությունից, պետք է անպայման մեկ այլ մասնագիտություն էլ ունենամ: Երեւի դրանից է, որ ես էլ հիմա մարդկանց միշտ ասում եմ. միշտ մի քանի բան ավել արեք: Երբեք մի բանի վրա մի կենտրոնացեք»:
Դերասանուհիները խոսել են նաեւ իրենց կարիերայի մասին: Պարզվում է` կատակերգակ դերասանուհիները, բացի ֆիլմերից, կենսուրախ են նաեւ կյանքում եւ միշտ փորձում են իրենց կյանքը դարձնել անհոգ եւ ուրախ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել