Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենանորաձեւ «պապաները»

Հունիս 21,2011 00:00

\"\"Երիտասարդ հայրերից ամենանորաձեւը ճանաչվել է Օռլանդո Բլումը: Օռլանդոյին հաջողվեց անցնել նույնիսկ բազմազավակ հայրեր Դեյվիդ Բեքհեմին եւ Ջուդ Լոուին: Ինչպես dni.ru-ն է նշում՝ Օռլանդոն առաջին անգամ հայրացավ այս տարվա հունվարին, երբ նրա կինը՝ մոդել Միրանդա Կերը, որդի պարգեւեց նրան: Բլումը «MyCelebrityFashion» կայքում հավաքել էր ձայների 71 տոկոսը: Քվեարկողները նշել են, որ բարետես արտաքինով դերասանը հաճելի է \"\"բոլոր իրավիճակներում: Ցանկացած հագուստով նա յուրահատուկ է եւ էֆեկտիվ:
Նորաձեւ հայրերի ցուցակում արծաթե մեդալին է արժանացել բազմազավակ հայր Դեյվիդ Բեքհեմը: Բեքհեմի կինը՝ Վիկտորիա Բեքհեմը, հուլիսի 4-ին աղջիկ կունենա, որը կդառնա նրանց ընտանիքի 4-րդ երեխան:
Բրոնզե մեդալին է արժանանում երկու զավակների հայր, երգիչ, դերասան Պիտեր Անդրեն:
Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում դերասան Ջուդ Լոուն: Ջուդն ունի երեք երեխա:
\"\"Հինգերորդում՝ հոլիվուդյան սրտակեր Մեթյու Մակքոնահյուն է:
Իսկ վեցից մինչեւ տասներորդ հորիզոնականներն են զբաղեցնում հետեւյալ դերասանները՝ Հյու Ջեքսոնը, Ուիլ Սմիթը, Ջոնի Դեփը, Բեն Աֆլեկն ու ամենաբազմազավակ հայրը բոլոր այս հայրերից՝ Բրեթ Փիթը: Բրեթն իր սիրելիի՝ Անջելինա Ջոլիի հետ դաստիարակում է վեց երեխա, որոնց մի մասը որդեգրված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել