Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հունիս 21,2011 00:00

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2011/12 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլում մրցելու է Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզեն» թիմի հետ: Դա հայտնի դարձավ երեկ՝ Նիոնում կայացած վիճակահանության ժամանակ:  Այս փուլի առաջին հանդիպումները նախատեսված են անցկացնել արդեն հուլիսի 12-13-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ հետո:
Եվրոպայի լիգայի խաղարկությանը մեր թիմերը կմեկնարկեն որակավորման, ինչպես՝ առաջին, այնպես էլ՝ երկրորդ փուլից:
Առաջին փուլում փոխչեմպիոն «Բանանցի» մրցակիցը  «Ռուսթավին» է, որը Վրաստանի անցած առաջնությունում բրոնզե մեդալակիր էր դարձել, իսկ «Ուլիսին» բաժին է հասել  Հունգարիայի անցած մրցաշրջանի բրոնզե մեդալակիր «Ֆերենցվարոշը»:
Եվրոպայի լիգայի հանդիպումները կկայանան հունիսի 30-ին ու հուլիսի 7-ին: Երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիր «Միկան» հանդիպելու է Նորվեգիայի «Վալերենգայի» հետ: Խաղերը տեղի կունենան հուլիսի 14-ին եւ 21-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել