Չեխիայում ավարտվեց գրոսմայստերներ Դավիթ Նավարայի եւ Սերգեյ Մովսիսյանի միջեւ վեց դասական պարտիայից բաղկացած մրցամարտը, որը հաջողություն բերեց Չեխիայի լավագույն շախմատիստին՝ 3,5:2,5:
Լիլիթ Մկրտչյանը Հունգարիայի Պակշ քաղաքում մեկնարկած Դյորդ Մարքսի 9-րդ ավանդական հուշամրցաշարում երեք տուրից հետո ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ միասին վաստակել է 2,0 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կանանց պայքարին մասնակցում են նաեւ Աննա Շարեւիչը (Բելառուս), հունգարացիներ Իլդիկո Մադլը, Աննա Ռուդոլֆը եւ Էսթեր Դուդաշը:
Վորոնեժում աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը մոտենում է եզրագծին: Յոթ տուրից հետո մեր հանրապետության ներկայացուցիչներից լավագույնը գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանն է: Նա իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ բաժանում է 1-5-րդ տեղերը: