Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկում տաք եղանակ է եւ թեժ պայքար

Հունիս 21,2011 00:00

\"\"Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ղազախստանի եւ Վրաստանի 71 շախմատիստ:
Չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել միայն ռուսաստանցի գրոսմայստեր Միխայիլ Ուլիբինը, որն էլ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել հայաստանցի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, գրոսմայստեր Շանավա Կոնստանտինեն (Վրաստան): Առաջատար այս եռյակին երեքական միավորով հետապնդում է 12 շախմատիստ: Նրանց մեջ են մեր հանրապետության ներկայացուցիչներ Տիգրան Քոթանջյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արա Մինասյանը, Հրայր Սիմոնյանը, Ռոբերտ Աղասարյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ինչպես նաեւ հատուկ մրցաշարին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից Հայաստան ժամանած կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը: Երեկ հուշամրցաշարի հինգերորդ տուրի օրն էր:                     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել