Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք օրում՝ երեք կորուստ

Հունիս 21,2011 00:00

\"\"Թուրքիայի մայրաքաղաքի «Ankara Arena Spor Salonu» մարզապալատում ընթանում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր մեկնել է յոթ քաշային կարգեր ներկայացնող բռնցքամարտիկներով:
Մինչ մերոնց մասնակցությանն անցնելը՝ նշենք, որ առաջնության պաշտոնական կայքը խայտառակ է աշխատում կամ, որ ավելի ճիշտ է, ընդհանրապես չի աշխատում: Դրա համար էլ հարկադրված ենք ընդհանրապես որեւէ տեղեկություն հայթայթելու համար ժամերով բազմաթիվ այլ կայքեր քրքրել:
Երեկ Եվրոպայի առաջնության չորրորդ օրն էր ու մեր հանրապետությունից ռինգ մտնելու էր չորս հոգի: 56 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովն ուժերը չափելու էր ռուսաստանցի Դմիտրի Պոլյանսկու հետ, Վլադիմիր Սարուխանյանի (60կգ) մրցակիցը Դանիան ներկայացնող Ռաշիդ Կասեմն էր, 64 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը մենամարտելու էր բելառուսցի Ռամաշկեւիչի, իսկ Արթուր Խաչատրյանը (75 կգ)՝ մակեդոնացի Ֆաթում Ժուտայի հետ:
Ըստ էության, մեր տղաներից պայքարի մեջ մնացել են հենց այս չորս բռնցքամարտիկները: Այսինքն՝ երեք օրում երեք կորուստ ենք ունեցել: Հենց առաջին մարտից հետո պայքարից դուրս են մնացել 46-49 կգ քաշային կարգում հանդես եկած բազմափորձ Հովհաննես Դանիելյանը, որը տանուլ է տվել իսպանացի Խոսե Կելվին դե լա Նիեվեին: Այնուհետեւ նրան է միացել 69 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը: Նա համառ պայքարում 12:13 հաշվով պարտվել է բելառուսցի Մահամեդ Նուրուձինաուին: Իսկ Նարեկ Աբգարյանը առաջին մարտը ռումինացի Մայք Վալենտին Կիոակայից շահելուց հետո կիրակի օրը զիջել է Ստեֆան Իվանովին (Բուլղարիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել