Լրահոս
Օրվա լրահոսը

Սալեհը մտադիր է վերադառնալ Եմեն

Հունիս 21,2011 00:00

Երկուշաբթի լույս գիշերը Եմենի Աբյան գավառում, «Ալ-Քաիդայի» գրոհայինների հետ զինված բախման արդյունքում, Եմենի բանակի վեց զինծառայող է զոհվել: BBC-ն, սակայն, վկայակոչելով եմենյան հեռուստատեսությունը, փոխանցում է 17 զոհի մասին: Զոհերի եւ վիրավորների մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, չեն հաղորդվում նաեւ միջադեպի մանրամասները:
Ընդսմին, տեղեկություններ կան, որ երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհը, որը բուժման նպատակով գտնվում է Սաուդյան Արաբիայում, հունիսի 24-ին մտադիր է հայրենիք վերադառնալ: «Նախագահ Ալի Աբդալլա Սալեհը Սաուդյան Արաբիայից կվերադառնա ուրբաթ, եթե այս շաբաթվա ընթացքում անսպասելի իրադարձություններ չլինեն»,- այդ մասին հայտարարել են Եմենի իշխանության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Սալեհը վիրավորվել էր Սանայում, հունիսի 3-ին, նախագահական նստավայրի մոտ գտնվող մզկիթի գնդակոծման ժամանակ: Ավելի վաղ՝ հունիսի 17-ին, ըստ news.am-ի, France Presse-ը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի իշխանություններին, տեղեկություն էր տարածել, թե Սալեհն այլեւս չի վերադառնա հայրենիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել