Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունք գրանցած աշակերտներն այս տարի ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի «Ալիք» հանգստյան տանը: Երեխաների առաջին խումբը հունիսի 20-ին ուղեւորվեց Ծաղկաձոր: «Քաղաքապետը տարվա ընթացքում հետեւողական է եղել դպրոցներում կրթության վերջին բարեփոխումների հետ կապված զարգացումներին եւ այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես առարկայական օլիմպիադաներում աշակերտների գրանցած արդյունքներին: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը առանձնակի է կարեւորում կրթության դերը երկրի զարգացման գործում, որպես խրախուսման եղանակ ընտրեց այս տարբերակը»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Ծրագրի բոլոր մանրամասները նախօրոք ներկայացվել են երեխաների ծնողներին: