Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականները համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականների խորհուրդների նախագահներ Գեւորգ Վարդանյանն ու Վերա Միսինան: Գեւորգ Վարդանյանը նշել է, որ համաձայնագիրը ենթադրում է երիտասարդ գիտնականների նախագծերի համատեղ նախապատրաստում եւ իրականացում, գիտական գործունեության եւ սոցիալական հարցերի լուծման նպատակով տեխնիկական, տնտեսական եւ ֆինանսական պայմանների ապահովում, ինչպես նաեւ գործնական կապերի ընդլայնում, գիտական նվաճումների եւ տեղեկատվության փոխանակում՝ ցուցահանդեսների, գիտական սեմինարների, համաժողովների ու «կլոր սեղանների» միջոցով: