Ըստ edu.am-ի, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել ՀՀ կառավարության 05.05.2011թ. N 620-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011/2012 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրի 42 պահուստային եւ թափուր մնացած տեղերը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին հատկացնելու վերաբերյալ: Հրամանի համար հիմք է ծառայել 2011 թվականի հունիսի 10-ի ՀՀ կառավարության նիստի N 29.6 արձանագրությունը:
Լրացուցիչ հատկացված տեղերը, ըստ մասնագիտությունների, կբաշխվեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածների համար նախատեսված մրցույթի փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո: Ընդհանուր առմամբ, բանակից զորացրվածների համար այս տարի հատկացվել է 141 մագիստրոսական անվճար տեղ: